ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սահմանադրական փոփոխությունների վիճարկման հարցով ԼՀԿ-ի դիմումի քննությունը ՍԴ-ում հետաձգվել է

Սահմանադրական փոփոխությունների վիճարկման հարցով ԼՀԿ-ի դիմումի քննությունը ՍԴ-ում հետաձգվել է
17.02.2021 | 14:40

Աժ ԼՀԿ խմբակցության՝ սահմանադրական փոփոխությունների ընթացակարգը վիճարկելու դիմումի հարցով քննությունը Սահմանադրական դատարանը հետաձգել է մինչև ապրիլի 20-ը՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց՝ ԱԺ-ն սահմանադրական փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո նախագիծը չի ուղարկել ՍԴ՝ եզրակացություն ստանալու համար: Անդրադառնալով վիճարկման մյուս պատճառին՝ Մարուքյանը նշեց, որ հանրապետության նախագահը զրկվել է սահմանադրական փոփոխությունների ընդունված նախագիծը ստորագրելու լիազորությունից, այն ստորագրել է ԱԺ նախագահը:

«Այսօր ՍԴ-ն պետք է քններ այս գործով դիմումը: Ստացել ենք որոշումները, մանրամասն կուսումնասիրենք, հայտարարություն կանենք: Գործի քննությունը հետաձգվել է մինչև ապրիլի 20-ը: Գործի այն մասը, որը վերաբերում է լիազորությունների վեճին, կարճվել է, մնացել են միայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի վիճարկման մասով հարցերը»,-ասաց Մարուքյանը: Նրա խոսքով՝ եթե դիմումն այդ մասով բավարարվի, հնարավորություն կլինի սահմանադրական փոփոխություններին անդրադառնալ:

«Մի շարք վիճահարույց հարցեր կան, Սահմանադրությունն այնպես է գրված, որ տարբեր ձևերով սողանքներ է թողնված, բնականաբար այդ իրավիճակից դատարանը, իմ նախնական կարծիքով, օգտվել է: Ավելի մանրամասն հայտարարությամբ հանդես կգանք»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:

Դիտվել է՝ 15457

Մեկնաբանություններ